ԵՀ-ն մշակել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման ռազմավարություն

20:02   02 Դեկտեմբեր 2020    186

Եվրահանձնաժողովը մշակել է Ջոզեֆ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման ռազմավարություն 4 հիմնական ուղղություններով՝ համավարակ, կլիմա, առեւտուր եւ ժողովրդավարության արեւմտյան մոդելի առաջմղում։

Այս մասին նշված է այսօր Եվրահանձնաժողովի տարածած՝ ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունից հետո այդ երկրի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր ռազմավարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եվրահանձնաժողովը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը ներկայացրել են նոր անդրատլանտյան ռազմավարության վերաբերյալ առաջարկ։ Ջոզեֆ Բայդենի եւ Քամալա Հարիսի հաղթանակը ավելի վստահ ու գուծունակ Եվրամիության հետ միասին նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողության մեջ եզակի հնարավորություն է, որը սերունդը մեկ անգամ է ներկայանում, նոր անդրատլանտյան հարաբերությունների ձեւավորման համար»,- նշված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ համագործակցություն կփնտրի աշխարհում արեւմտյան ժողովրդավարությունն առաջ մղելու համար, ինչպես նաեւ Ռուսաստանին հակազդելու եւ Բելառուսում իշխանության փոխանցմանն աջակցելու համար։ «ՌԴ-ի նկատմամբ անդրատլանտյան համագործակցությունը շարունակում է առանցքային մնալ՝ մասնավորապես այն հարցում, որը վերաբերում է միջազգային իրավունքի պահպանմանը։

Սա ներառում է մեր արեւելյան գործընկերների տարածքային ամբողջականության եւ էներգաանվտանգության պաշտպանությունը,- նշված է հայտարարության մեջ։ - Ուկրաինան առաջնահերթ գործընկեր է, որտեղ ԱՄՆ աջակցությունը կենսական կարեւորություն ունի անվտանգության ամրապնդման եւ բարեփոխումների համատեղ հավակնոտ ծրագրի համար։ Բելառուսում մենք պատրաստ ենք ակտիվացնել աջակցությունը իշխանության խաղաղ ժողովրդավարական փոխանցմանը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները