ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր անվտանգության համար գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչեւ 2030 թվականը

20:54   02 Դեկտեմբեր 2020    193

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր անվտանգության համար գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչեւ 2030 թվականը:

Այս մասին ասվում է «ՆԱՏՕ-2030» դաշինքի վերաձեւավորման մասին զեկույցում, որը հրապարակվել է դաշինքի ԱԳՆ ղեկավարների տեսահամաժողովի ժամանակ,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մինչեւ 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կմնա դաշինքի համար ամենագլխավոր ռազմական սպառնալիքը»,-ասվում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն Չինաստանը համարում է Ռուսաստանից հետո իր անվտանգության համար երկրորդ ռազմական սպառնալիքը եւ անհրաժեշտ է համարում այդ երկրի գործողությունները գնահատելու համար գործող մշտական մարմին ստեղծելը՝ ասվում է զեկույցում:

«Չինական հզորությունը եւ գլոբալ հնարավորությունները մարտահրավեր են բաց եւ ժողովրդավար հանրությունների համար՝ հատկապես հաշվի առնելով ավտորիտարիզմի եւ տարածքային էքսպանսիայի նկատմամբ դրա ձգտումները: Չնայած նրան, որ Չինաստանը դաշինքի համար նման մասշտաբի ռազմական սպառնալիք չի ներկայացնում, ինչպես Ռուսաստանը, նա ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները Միջերկրական ծովում, Ատլանտյան օվկիանոսում եւ Արկտիկայում, ինչպես նաեւ խորացնում Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցությունը»,-ասվում է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները