Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել

21:35   02 Դեկտեմբեր 2020    217

ՌԴ պետական «Ռոստեխ» ընկերությունն արհեստական բանականությամբ զինամթերք է ստեղծել, որը կարող է հասնել թիրախին՝ չնայած հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների հակազդեցությանը:

«Նոր սերնդի զինամթերքները՝ արհեստական բանականության գործառույթով, խոցման առավել արդյունավետ միջոցներ են ժամանակակից մարտերի պայմաններում: Զինատեսակի ստեղծողների առանցքային խնդիրներից մեկը «խելացի» միջուկն անխոցելի դարձնելն է պայքարի ռադիոէլեկտրոնային միջոցների համար: Նոր համալիրը գերազանցում է ռուսական և արտասահմանյան օրինակները խոչընդոտների ազդեցությունից պաշտպանվածության և ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի արդյունավետությունը զրոյականացնելու առումով»,- ասել է վերջինս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մշակումը նախատեսված է սպառազինման պաշտպանական և հարձակողական՝ բարձր ճշտությամբ աշխատող զինամթերքի կիրառման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները