Բրիտանիայում հաստատել են Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

21:40   02 Դեկտեմբեր 2020    195

Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների և առողջապահական պարագաների վարչությունը (MHRA) հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների կողմից:

Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ շաբաթվանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական տվյալների համաձայն` Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի մոտավոր արժեքը 15.5 եվրո կկազմի մեկ դեղաչափի համար: 300 միլիոն դեղաչափի արժեքը, որը գնելու մտադրության մասին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, կկազմի 4.6 միլիարդ եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները