Twitter-ում արգելել են ռասայի կամ էթնիկ պատկանելության հիման վրա ապահումանիզացիան

08:17   04 Դեկտեմբեր 2020    156

Twitter-ի վարչակազմը խստացրել է կանոնները, արգելված բովանդակության ցուցակում ներառելով ցանկացած ձեւակերպում, որը «ապահումանիզացնում է մարդկանց՝ ռասայական, էթնիկ կամ ազգային ծագման հիման վրա»:

Twitter-ը կհեռացնի օգտագործողների կողմից հաղորդվող վիրավորական բոլոր գրառումները եւ կաշխատի բացահայտել իր քաղաքականությունը խախտող բովանդակությունը: Խախտողների հաշիվները կարող են արգելափակվել: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապահումանիզացիայի արտահայտությունները կարող է իրական վնաս հասցնել, եւ մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց պաշտպանել ամբողջ աշխարհում»,- հայտարարել են ընկերությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները