ԱՄՆ-ը խստացրել է վիզայի կանոնները Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների համար

09:07   04 Դեկտեմբեր 2020    167

ԱՄՆ-ը խստացրել է վիզայի կանոնները Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների համար՝ հայտարարելով, որ նրանք «թշնամաբար են տրամադրված ԱՄՆ արժեքներին» եւ զբաղվում են «նենգ գործողություններով»:

Նոր կանոնների համաձայն, որոնք անհապաղ ուժի մեջ կմտնեն, Կոմունիստական կուսակցության անդամներին եւ նրանց մերձավոր հարազատներին տրամադրված վիզաները կգործարկվեն հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մեկանգամյա մուտքի համար: Նախկինում տրվում էին անսահմանափակ մուտքի վիզաներ, որոնք գործում էին մինչեւ 10 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տասնամյակներ շարունակ մենք ՉԿԿ-ին թույլ ենք տվել ազատ եւ անխոչընդոտ մուտք գործել ԱՄՆ հաստատություններ եւ ձեռնարկություններ, մինչդեռ նման արտոնություններ ԱՄՆ քաղաքացիներին Չինաստանում ն երբեք չեն տրվել»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ: «Տարբեր կազմակերպությունների միջոցով ՉԿԿ-ն եւ նրա անդամները ակտիվորեն աշխատում են Միացյալ Նահանգներում` քարոզչության, տնտեսական հարկադրանքի եւ այլ ստոր գործողությունների միջոցով ամերիկացիների վրա ազդելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները