Facebook-ը կհեռացնի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ պնդումները

12:24   04 Դեկտեմբեր 2020    164

Facebook-ը կհեռացնի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ պնդումները, որոնք մերժվել են հանրային առողջապահության ոլորտի մասնագետների կողմից:

Այս քայլն ընդլայնում է համավարակի վերաբերյալ ստի եւ դավադրության տեսությունների դեմ Facebook-ի ընթացիկ կանոնները: Սոցիալական ցանցը հայտարարել է, որ հեռացնում է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունը, որը «անխուսափելի» վնասի վտանգ է ներկայացնում, ընդ որում՝ նշելով եւ նվազեցնելով այլ կեղծ պնդումների տարածումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ը տեղեկացրել է, որ քաղաքականության գլոբալ փոփոխությունը տեղի է ունեցել ի պատասխան այն լուրերի, թե COVID-19-ի դեմ պատվաստանյութերը շուտով կտարածվեն ամբողջ աշխարհում:

Հետազոտողները ասում են, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությունը համավարակի ընթացքում տարածվել է սոցիալական ցանցերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները