Ռոհանի. Թեհրանը ճիշտ ժամանակին վրեժխնդիր կլինի իրանցի միջուկային ֆիզիկոսի համար

08:36   04 Դեկտեմբեր 2020    157

Թեհրանը ճիշտ ժամանակին վրեժխնդիր կլինի իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցների ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանի կառավարության իրավունքն է համապատասխան ժամանակ վրեժ լուծել սպանվածի արյան համար»,- իրանցի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Tasnim-ը:

Ռոհանին նաեւ նշել է, որ եթե հակառակ կողմը (խոսքը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասին է) կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա Իրանը կվերադառնա համաձայնագրի իրագործմանը:

Նոյեմբերի 27-ին մահափորձ էր տեղի ունեցել Ֆախրիզադեի դեմ, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարության ենթակայության հետազոտական կենտրոնը՝ Դամովենդ քաղաքի մոտ (Թեհրանի նահանգ): Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ գիտնականը վիրավորվել, այնուհետեւ մահացել է հիվանդանոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները