Իվանկա Թրամփը հարցաքննվել է

09:26   04 Դեկտեմբեր 2020    123

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, հարցաքննվել է 2017 թվականին հոր երդմնակալության ժամանակ Trump Hotel-ում գործած բարձր գների գործով։ Այս մասին Իվանկան հայտնել է իր թվիթերյան էջում։

Նրա խոսքով՝ ինքն ավելի քան 5 ժամ ցուցմունքներ է տվել այդ գործով, Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազի գրասենյակում։ Իվանկան հայտարարել է, որ իր հարցաքննությունը եղել է «վրեժխնդրության քաղաքականապես մոտիվացված դրսևորում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կասկածներ ունեն, որ Թրամփն օգտագործել է իր ծառայողական դիրքը՝ իր հյուրանոցներում շահույթի ստացման համար։ Դաշնային դատավորները ներկայում ուսումնասիրում են այդ թեմային առնչվող առնվազն 2 հայց։ Թրամփը հերքում է մեղադրանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները