Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

09:41   04 Դեկտեմբեր 2020    113

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով 993 մարդ է մահացել վերջին մեկ օրում, որը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր:

Ընդհանուր առմամբ, Իտալիայում «Քովիդ-19» վիրուսից մահացածների թիվը հասել է 58 038-ի: Մահացության նախորդ ամենաբարձր ցուցանիշը երկրում գրանցվել էր մարտի 27-ին. այն ժամանակ 969 մարդ էր մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 23 225-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 1 664 829-ի: Վարակման առումով ամենաբարձր ցուցանիշը համաճարակի ողջ ընթացքում գրանցվել էր նոյեմբերի 13-ին, երբ մեկ օրում վարակվել էր ավելի 40 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները