Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի ապարատը ազգային փոքրամասնությունների լեզուներով սկսել է 3 բաղադրիչներից կազմված կարևոր տեղեկատվական արշավ․ դռնեդուռ սկզբունքով բնակչության մեջ կտարածվի շուրջ 100 000 (վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն) գրքույկ, հատուկ վերապատրաստված երիտասարդ կամավորների խումբն առցանց տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի ազգային փոքրամասնությունների երիտասարդների հետ, կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար ընդունվել են երկլեզու օպերատորներ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վրաստան