Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է «News24» տեղական նորությունների ծառայությունը:
«Պայթյուն է տեղի ունեցել Engen նավթընկերության գործարանում, արտակարգ օգնության բրիգադները գնում են միջադեպի վայր»,- հայտնել է Քվազուլու Նաթալի նահանգի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մակքենզին: Նրա խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե կան ադրյոք տուժածներ եւ ինչպիսին է նյութական վնասը: Մինչդեռ eNCA հեռուստաալիքն իր պորտալում զետեղել է գործարանի օբյեկտներում սաստիկ հրդեհի տեսագրությունը:
Հարավաֆրիկյան Հանրապետության Engen նավթընկերությունն անմշակ նավթի վերամշակման՝ Աֆրիկայի առաջատար ընկերություններից մեկն է: Այն աշխատում է մայր ցամաքի 30 երկրների շուկաներում: Դուրբանում նրան պատկանող գործարանն ամենախոշորներից մեկն է ՀԱՀ-ում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՀԱՀ