Ֆրանսիայի ԱԳՆ. Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը

08:32   04 Դեկտեմբեր 2020    122

Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մեկնաբանել է խորհրդարանի ստորին պալատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բանաձևը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, նախարարը նշել է, որ Փարիզը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նա նշել է, որ ինքնահռչակ ռեժիմի ճանաչումը կնշանակի, որ Ֆրանսիան չի կարող հանդես գալ որպես հակամարտության միջնորդ: «Դա կնշանակի, որ մենք հրաժարվում ենք միջնորդի մեր դերից», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները