Նեթանյահուն ընդդեմ Գանցի. ինչը հանգեցրեց Իսրայելում հերթական քաղաքական ճգնաժամին

12:49   04 Դեկտեմբեր 2020    254

Իսրայելի Կնեսետը նախնական ընթերցմամբ ընդունել է «Ինքնալուծարման մասին օրենքի» նախագիծը:

Այժմ երկրում կարող են անցկացվել վերջին երկու տարվա ընթացքում արդեն չորրորդ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դեկտեմբերի 2-ին Իսրայելի 23-րդ գումարման Կնեսետը, որը կազմավորվել էր մարտի 2-ին կայացած ընտրություններից հետո, նախնական ընթերցմամբ ընդունել է «Ինքնալուծարման մասին օրենքի» նախագիծը: Ընդդիմության և «Յեշ Ադիտ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, այդ թվում՝ կոալիցիոն գործընկեր, պաշտպանության նախարար Բենի Գանցը: Նախագծին դեմ են քվեարկել վարչապետ Բենյամին Նեթանյահուն և 54 պատգամավորներ:

Երկուսուկես շաբաթվա ընթացքում նախագիծը երեք ընթերցմամբ չընդունելու և մինչև դեկտեմբերի 23-ը նախորդ տարվա պետական բյուջեն չընդունելու դեպքում Կնեսետը կլուծարվի օրենքի ուժով, և արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա մարտին:

Նշենք, որ Իսրայելի ներկայիս 35-րդ կառավարությունը կազմվել էր մայիսի 17-ին` մարտի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այն բանից հետո, երբ Նեթանյահուն և Գանցը համաձայնության էին եկել 18 ամիս անց ռոտացիոն սկզբունքով փոխել վարչապետին:

Սրան նախորդող երկու խորհրդարանական ընտրությունների արդյունքում Կնեսետում կայուն մեծամասնություն չէր ձևավորվել և կառավարություն չէր կազմվել: Բացի ռոտացիայի խոստումից, Բենի Գանցի ղեկավարած «Կահոլ Լավան» կուսակցությանն էին տրվել մի քանի նախարարական մանդատներ, այդ թվում՝ արտաքին գործերի և պաշտպանության, ինչպես նաև որոշվել էր երկամյա բյուջեն ընդունել մինչև 2020 թվականի սեպտեմբերը, որը սակայն փոխվել է տարեկան բյուջեի և վերջնաժամկետը տեղափոխվել է դեկտեմբերի 23: Պաշտպանության նախարար Բենի Գանցը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ ամեն գնով պիտի նպաստեն բյուջեի կատարմանն ու ընդունմանը` ետ պահելով երկիրը ևս մեկ ընտրությունից:

Ըստ չորեքշաբթի օրը կատարված հարցումների, հնարավոր արտահերթ ընտրություններում ամենաշատ ձայները կրկին կստանա Բենյամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը և խորհրդարանում կարող է ձևավորվել աջակողմյան, կրոնական կոալիցիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները