Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի հզորացումը խարխլում է կայունությունը տարածաշրջանում․ Զախարովա

12:55   04 Դեկտեմբեր 2020    271

Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի հզորացումը խարխլում է կայունությունը տարածաշրջանում, Ռուսաստանը ստիպված է համապատասխանաբար արձագանքել դրան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ դաշինքն ընդլայնում է իր գործունեության տարածքը Սև ծովում և ներքաշում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան ու Վրաստանը: Զախարովայի հայտարարությամբ՝ ՆԱՏՕ-ն զորավարժությունների միջոցով խրախուսում է այդ երկրներին դիմակայել Ռուսաստանին:

«Ավելանում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմանավերի մուտքը սևծովյան դաշնակիցների և գործընկերների նավահանգիստներ, հետախուզական ինքնաթիռների, անօդաչու սարքերի թռիչքները Ռուսաստանի սահմանի երկայնքով: Արդիականացվում են Բուլղարիայի և Ռումինիայի ենթակառուցվածքները, և նրանց տարածքում հարձակողական զենք է տեղադրվում: Զորավարժությունների ընթացքում սցենարներ են մշակվում, որոնք նախատեսում են հարվածներ Ռուսաստանի տարածքին ամերիկյան ռմբակոծիչներով, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի նման ակտիվությունը լուրջ մտահոգության պատճառ է Ռուսաստանի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները