«Արեսիբո» ռադիոհեռադիտակն իրենից ներկայացնում էր ավելի քան 300 մետր չափերով գնդաձեւ ռեֆլեկտոր, որը տեղակայված էր ձագարի ներսում, եւ 900 տոննա շարժական հարթակ:
Դրա շարժումը հնարավորություն էր տալիս աստղադիտակը ուղղել դեպի տարբեր համաստեղություններ: Համակարգը կառուցվել է 1950-ականների վերջին եւ հնարավորություն է տվել ոչ միայն տեղեկություններ ստանալ մի շարք աստղերի եւ մոլորակների մասին, այլեւ ռադիոազդանշան ուղարկել այլմոլորակայիններին: 1974 թ. նոյեմբերի 16-ին մարդու ԴՆԹ-ի, ինչպես նաեւ մոլորակի արեգակնային համակարգի եւ քիմիական տարրերի մասին տեղեկատվությունն ուղարկվել է Հերկուլես համաստեղություն, որը գտնվում է Երկրից ավելի քան 25 հազար լուսային տարի հեռավորության վրա: Հաղորդագրությունը տեւել է 169 վայրկյան եւ բաղկացած է եղել 1679 թվից, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Աստղադիտակի անսովոր ձեւը գրավել է կինոարտադրողների ուշադրությունը ամբողջ աշխարհից: Կառույցն ընդգրկվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» ֆիլմի վերջին կադրերում: «Արեսիբո» ռադիոաստղադիտակը եղել է նաեւ Ռոբերտ Զեմեկիսի «Կապ» (1997), Դեւիդ Թուիի «Ժամանում»(1996) գիտաֆանտաստիկ ֆիլմերի , «X-Files» սերիալի «Կանաչ մարդիկ» դրվագի եւ մի շարք այլ ֆիլմերի աստղը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ