Պուտինը նշել է արհեստական բանականությունը կառավարելու անհրաժեշտությունը

15:44   04 Դեկտեմբեր 2020    145

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ մարդը պետք է սովորի կառավարել արհեստական բանականությունը, վերահսկել մեքենաները, դրա համար անհրաժեշտ է լինել հմուտ և գրագետ:

«Պետք է սովորել կառավարել արհեստական ինտելեկտը, երբ ասում եմ, որ մարդիկ կվերահսկեն մեքենաները, ես հենց դա նկատի ունեմ։ Անհրաժեշտ է իրեն ենթարկել մեծագույն տեխնոլոգիաներից մեկը, որը երբևէ ստեղծվել է մարդկության կողմից, և դրա համար մենք պետք է ինքներս հմուտ և գրագետ լինենք»,- ասել է Պուտինը խորհրդաժողովում:

Նրա խոսքերով՝ յուրաքանչյուրին՝ և՛ պետությանը, և՛ հասարակությանը, և՛ բիզնեսին, և՛ կոնկրետ մարդուն անհրաժեշտ է համապատասխանեցնել փոփոխությունների տպավորիչ դինամիկային, յուրացնել նոր գիտելիքներն ու տեխնոլոգիաները, ավելի արագ և վճռական գնալ նոր դարաշրջան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները