Ճապոնիայում կորոնավիրուսից առաջին անգամ 20-ից ցածր տարիքի մարդ է մահացել

17:23   04 Դեկտեմբեր 2020    199

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսից մինչեւ 20 տարեկան հիվանդի մահվան առաջին դեպքը երկրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Ընդամենը Ճապոնիայում համավարակի ողջ ժամանակաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 156 հազար դեպք, 2274 մարդ մահացել է: Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում գտնվում է 497 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները