Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ հրապարակման մեջ ասվում է.
«Սիրելի եղբայրներ և քույրեր:
Այսօր մենք հարգում ենք Հայրենական պատերազմի մարտերում ընկած շեհիդների հիշատակը:
Ադրբեջանական ժողովրդի պանծալի որդիները իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հաղթանակի, հանուն Ադրբեջանի ապագայի:
Նրանցից յուրաքանչյուրն իսկական հերոս է, ընդօրինակման արժանի՝ խիզախության և անվախության օրինակ:
Այսօր ես սգում եմ մեր շեհիդների ընտանիքների հետ միասին և գլուխ եմ խոնարհում՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը տալու պատրաստ՝ նման որդիներ դաստիարակող ծնողների առջև: Մեր նահատակների արյունն իզուր չի թափվել. մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, սուրբ Հաղթանակ տարանք: Հաղթանակ, որն ընդմիշտ գրվել է մեր պատմության մեջ:
Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հիշել, թե ինչ գնով ձեռք բերեցինք այս Հաղթանակը: Մենք երբեք չենք մոռանա Հայրենական պատերազմի շեհիդներին: Նրանք հավերժ կմնան մեր սրտերում:
Թող Ալլահը հանգստություն տա մեր նահատակների հոգիներին և շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին: Ուժ և համբերություն նրանց ընտանիքներին և հարազատներին: Թող Ամենազորը պաշտպանի Ադրբեջանին և ադրբեջանական ժողովրդին»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մեհրիբան-Ալիևա