COVID-19-ը ոչնչացրեց ինձ․ Գործարարը նամակ է գրել իր ընտանիքին և ինքնասպան եղել

17:11   04 Դեկտեմբեր 2020    188

Անգլիական Յորք քաղաքում գործարարն իր ընտանիքին գրել է «կորոնավիրուսը ոչնչացրեց ինձ» և ինքնասպան եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Daily Mail-ը:

55-ամյա գործարար Նիկ Գաննելը ճգնաժամի զոհ է դարձել, որը երկրում տեղի ունեցավ կորոնավիրուսի ֆոնին: Համաճարակի պատճառով սահմանված կարանտինը ոչնչացրել է նրա բիզնեսը, որը նա ղեկավարում էր շուրջ 30 տարի: Այդ պատճառով տղամարդը սկսել է տառապել անհանգստությունից և քնի հետ կապված խնդիրներից:

Ոստիկանության կողմից ձեռք բերված հսկիչ տեսախցիկի կադրերի համաձայն, նա ինքնասպանություն է գործել հունիսի 30-ին, ժամը 13-ի սահմաններում, այն բանից հետո, երբ հրաժեշտի գրություն է թողել իր ընտանիքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները