Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսի ավելի քան 5000 դեպք է հայտնաբերվել

17:33   04 Դեկտեմբեր 2020    175

Վրաստանում COVID-19-ով նոր վարակվածների օրական աճն առաջին անգամ գերազանցել է հինգ հազարը:

Ըստ COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի, մեկ օրվա ընթացքում հաստատվել է 5068 նոր դեպք (որի մոտ 40%-ը՝ Թբիլիսիում), ապաքինվել է 2336 մարդ:

Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 152.704 է, ապաքինվածներինը՝ 126.904:

COVID-19-ից մահացածների թիվը Վրաստանում աճել է՝ հասնելով 1425-ի: Կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 38 հիվանդ:

Երկրում գրանցված է COVID-19-ի 24.349 ակտիվ դեպք, 1.070 ծանր հիվանդ, 476-ը միացված են արհեստական շնչառության սարքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները