Ադրբեջանը նոտա է հղել Ֆրանսիային, դեսպանը կանչվել է

17:20   04 Դեկտեմբեր 2020    672

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպմանը դեսպանին հանձնել է՝ Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության բողոքի նոտան՝ դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված՝ «Եվրոպայի և Արևելքի ու հայ ժողովրդի քրիստոնեական համայնքների պաշտպանությունը» բանաձևի հետ կապված:

Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել՝ վճռական դատապարտում՝ նշված փաստաթղթի կապակցությամբ, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկիի եզրափակիչ ակտին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. թիվ 822, 853, 874, 884 բանաձևերին:

Դիվանագետը հայտարարել է, որ Փարիզի ուշադրությանը կհասցնի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի դիրքորոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները