Բայդենն ասել է, որ ուրախ կլինի անել դա` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստ է մինչև հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությունն ընդունել պատվաստանյութը:
Ասել է նաև, որ կպատվաստվի, եթե ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հաստատի, որ նոր պատվաստանյութն անվտանգ է, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բայդենը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ում մարդիկ կորցնում են հավատը պատվաստանյութի արդյունավետության հարցում և շեշտել, որ կարևոր է ամերիկացիներին հավաստիացնել պատվաստանյութի անվտանգ լինելը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենը ստացել է ընտրիչների ձայների մեծամասնությունը, ինչն էլ պահանջվում է նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդում է, որ ինքն է հաղթել, և տարբեր նահանգներում վիճարկում է արդյունքները:
Միաժամանակ, սակայն, Թրամփն իր վարչակազմին հրահանգել է իրականացնել լիազորությունները հաջորդ վարչակազմին փոխանցելու սկզբնական գործընթացները:
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը պետք է կայանա գալիք տարվա հունվարի 20-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն