Պեկինը ԱՄՆ հետախուզության տնօրենի հայտարարություններն անվանել է «ստի խառնուրդ»

21:14   04 Դեկտեմբեր 2020    194

Պեկինը քննադատել է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Չինաստանը «ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարությանն ու ազատությանը»՝ դա անվանելով «ստի խառնուրդ»։

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Wall Street Journal–ում հրապարակված հոդվածում նշել էր, որ չինացի լրտեսները տնտեսական ճնշումն օգտագործել են ԱՄՆ օրենսդիրների վրա ազդելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չինական Ժողովրդական Հանրապետությունն այսօր մեծագույն սպառնալիք է ներկայացնում Ամերիկային եւ Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիք է ժողովրդավարությանն ու ազատությանը»,– նշել է նա։

«Ռեթքլիֆը շարունակում է սուտ ու լուրեր կրկնել, որ Չինաստանին զրպարտի եւ վարկաբեկի, ինչպես նաեւ անիմաստ կերպով խաղարկի չինական սպառնալիքը,– հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունյինը։ – Ես կարծում եմ, որ սա եւս մի ստի խառնուրդ է, որը վերջին շրջանում հորինում է ԱՄՆ կառավարությունը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները