Գերմանիան ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Nord Stream 2-ի հարցի շուրջ համաձայնության գալու հույս ունի

21:21   04 Դեկտեմբեր 2020    231

Եվրամիությունն անօրինական է համարում ԱՄՆ-ի արտաերկրային պատժամիջոցները «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ և քաղաքական տեսակետով այլ կերպ է գնահատում նախագծի իրականացումը, քան Վաշինգտոնը:

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը դեկտեմբերի 4-ին Der Spiegel հանդեսում հրապարակված հարցազրույցում։

«Մենք պատրանքներ չունենք այս հարցի վերաբերյալ: Հանրապետականների և դեմոկրատների միջև այստեղ հազիվ թե կարծիքների տարբերություն լինի»,- ասել է նա: «Բայց (ԱՄՆ-ի նոր վարչակազմի) նոր տոնը և քննարկումներ վարելու այլ ձևը կնպաստեն, որ մեզ հաջողվի առաջընթացի հասնել այս հարցի շուրջ»,- կարծում է Մաասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք՝ եվրոպացիներս, կարծում ենք, որ արտաերկրային պատժամիջոցներն անօրինական են: Այստեղ ոչինչ չի փոխվի»,- ընդգծել է նախարարը: Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ «զուտ տնտեսական տեսակետից ԱՄՆ-ը շահագրգռված է սեփական հեղուկացված գազի վաճառքի հարցում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները