Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` նշելով, որ հիմարություն է կարծել, որ պատվաստանյութը կարող է չեզոքացնել գլոբալ համավարակի հասցրած վնասը, որը տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ կտեւի, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առջեւ COVID-19-ի հարցով Գլխավոր ասամբլեայի առաջին վիրտուալ արտահերթ նստաշրջանին` Գուտերեշը որոշ երկրներին մեղադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններն անտեսելու կամ մերժելու մեջ, ինչի հետեւանքով երկրներին իրենց ուղղությամբ են գնում, իսկ վիրուսը տարածվում է «բոլոր ուղղություններով»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ