Չեխիայում կորոնավիրուսը ոչնչացնող թուղթ են ստեղծել

22:37   04 Դեկտեմբեր 2020    228

Չեխիայի գիտությունների ակադեմիայի մասնագետները հորինել են թուղթ, որը ոչնչացնում է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է ChTK գործակալությունը:

«Իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ 10 րոպեում մակերեսի վրա COVID տիպի վիրուսը ոչնչանում է 70 տոկոսով, և 30 րոպե հետո տեղի է ունենում կորոնավիրուսի ամբողջական ոչնչացում», – մեջբերվում է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Իրժի Սոբեկի խոսքերը:

Ըստ նրա՝ թուղթը հագեցած է քիմիական նյութերով, ուստի մանրէների 99% -ը մեկ րոպեում անհետանում են մակերեսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մշակողները կարծում են, որ թուղթը լայնորեն կօգտագործվի դրամական արժույթի և փաստաթղթերի արտադրության մեջ: Առաջիկայում Չեխիան կարտադրի 10 տոննա նման թուղթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները