Նրա խոսքով՝ Ղարաբաղը կդառնա տարածաշրջանային նշանակության էկոտուրիզմի կենտրոն, իսկ ապագայում այն կարող է դառնալ համաշխարհային նշանակության կենտրոն:
«Ազատագրված տարածքներում կորցրած ենթակառուցվածքային հաղորդակցությունների վերականգնումից հետո՝ նախատեսվում է բարենպաստ իրավիճակ ստեղծել բիզնեսի, այդ թվում` զբոսաշրջության զարգացման համար», -ընդգծել է Դուբենդին:
Նախագահը նշել է, որ Ղարաբաղում էկոտուրիզմի գործունեությունը կսկսի զարգանալ արագ տեմպերով:
«Այս տարածքների ապագան կապված է էկոտուրիզմի գործունեության հետ, քանի որ այդ հողերը հարուստ են բնական պաշարներով: Այս տարածքներում նույնպես նախատեսվում է զարգացնել ծայրահեղ տուրիզմի տարբեր տեսակներ, ագրոտուրիզմ, գյուղական և կանաչ տուրիզմ, արշավներ, սնկային տուրեր, թռչնադիտում և այլն», - ասել է Սամիր Դուբենդին:
Խոսելով ծայրահեղ տուրիզմի զարգացման մասին՝ Դուբենդին ընդգծել է, որ դիտարկվում է նաև ռաֆթինգի, ժայռամագլցման, լեռնագնացության և առագաստանավային սպորտի զարգացումը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ