Ուկրաինան մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին մինչև 2030 թվականը

10:33   05 Դեկտեմբեր 2020    189

Ուկրաինան նախատեսում է անդամակցել ՆԱՏՕ-ին մինչև 2030 թվականը, Ֆեյսբուքում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան:

Նրա խոսքով, Կիևը լավատես է այս հարցում: Ուկրաինայի փոխարտգործնախարարը շեշտել է, որ երկիրն ակնկալում է 2030 թվականին դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ:

«Այս համատեքստում Ուկրաինային անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրումը հզոր նոր խթան կհանդիսանա բարեփոխումների ճանապարհով հետագա շարժման և ջանքերի մոբիլիզացման համար` անդամակցության չափանիշներին հասնելու նպատակով», – ասել է Ջապարովան:

Գնահատելով «ՆԱՏՕ -2030» փորձագիտական խմբի զեկույցը, որը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Ջապարովան նշել է, որ ուկրաինական կողմը բարձր է գնահատում ՆԱՏՕ -2030 հայեցակարգի շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական հարթության ամրապնդման հարցերի քննարկմանը ներգրավումը:

Նա նշել է, որ այս զեկույցը հաստատում է ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ամրապնդելու դաշինքի արևելյան կողմն ու համագործակցելու արևելյան գործընկերների, այդ թվում` Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները