Տիխանովսկայան նամակ է գրել Հռոմի պապին

10:52   05 Դեկտեմբեր 2020    166

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նամակ է գրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Այս մասին հաղորդվում է նրա կայքում:

Նամակն ուղարկվել է Վատիկանի պետքարտուղարություն: Այն նաև հանձնվել է Լիտվայում առաքելական նվիրակին:

Տիխանովսկայայի մամուլի ծառայության «Telegram» ալիքում քաղաքական գործչի նամակը պատասխան էր Հռոմի Պապի «Fratelli Tutti» («Բոլոր եղբայրները») էնցիկլիկային, որը հրապարակվել էր հոկտեմբերի 3-ին: Փաստաթղթում պոնտիֆիկոսը խոսում է միավորման, յուրաքանչյուր մարդու սիրո և արժանապատվության ճանաչման մասին:

Իր հերթին, Տիխանովսկայան խնդրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդին աջակցել Բելառուսի քաղաքացիներին`«ավելի լավ քաղաքականության» և «սոցիալական բարեկամության» համար պայքարում: Բացի այդ, նա իր նամակում պատմել է բելառուս ժողովրդի հերոսության և երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին:

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են չորրորդ ամիսն անընդմեջ: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարեց օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները