Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, «Интерфакс»-ի հաղորդմամբ, հայտարարել են Պենտագոնում:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Աֆրիկական հրամանատարությանն ու պաշտպանության նախարարությանը կարգադրել է 2021-ի սկզբին Սոմալիից այլ երկրներ վերաբազավորել զինվորականների մեծ մասին»,- նշվում է ամերիկյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
Պենտագոնը նշում է, որ սա նշանակում է, որ ԱՄՆ-ն թուլացնում է Աֆրիկայում ռազմական ներկայությունը:
«Այս որոշումը նշանակում է, որ զինվորականների մի մասը կարող է լքել Աֆրիկայի արևելքը: Սակայն, մնացած ուժերը կտեղակայվեն Սոմալիի հարևան երկրներում և ի վիճակի կլինեն գործողություններ իրականացնել սոմալիական տարածքներում… Սոմալիում գտնվող ծայրահեղական խմբավորումների վրա ճնշումը պահպանելու համար»,- նշվում է հայտարարությունում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պենտագոն