Ադրբեջանի խորհրդարանը՝ հարկադիր վերաբնակներին հողամասեր տրամադրելու մասին

12:12   05 Դեկտեմբեր 2020    813

Ադրբեջանը հաղթանակ տարավ 44-օրյա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում՝ ապահովելով իր տարածքային ամբողջականությունը: Այժմ ազատագրված տարածքներում ականազերծման աշխատանքներ են ընթանում, ճանապարհներ են կառուցվում և այլ աշխատանքներ են տարվում հարկադիր վերաբնակներին վերադարձնելու ուղղությամբ: Սակայն, 27-28 տարվա ընթացքում օկուպացիայից ազատագրված շրջանների բնակչությունը զգալիորեն աճել է, դրա համար էլ հետաքրքիր է, թե ինչպես է տեղի ունենալու հողամասերի բաժանումը՝ մարդկանց այդ շրջաններ վերադառնալուց նետո:

«Դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա», - Armenia.Az- ին ասել է՝ ագրարային քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Թաիր Ռզաևը` մեկնաբանելով հարցը:

Նրա խոսքով, այն անձանց հողամասերը, որոնք նրանց սեփականությունն էին այդ տարածքների օկոպացման ընթացքում, անշուշտ նրանց կտրամադրվեն. «Նրանք կրկին կդառնան իրենց հողամասերի տերը: Այս տարածքների վրա կան նաև պետական սեփականություն հանդիսացող հողեր, որոնց մասնաբաժինը պետությունը կարող է տրամադրել աճող բնակչությանը: Բնականաբար, այդ տարածքները պետք է ունենան նաև համայնքապետարաններ, որոնց նույնպես կարող են հողամասեր հատկացնել պետական հողերից: Ադրբեջանում իրականացված ագրարային բարեփոխումների պայմաններին համապատասխան` հողատարածքներ կհատկացվեն բոլորին: Բայց կարող է պատահել, որ որոշ շրջաններում մարդկանց ավելի շատ հող կտրամադրվի, իսկ ինչ-որ տեղ՝ ավելի քիչ: Օրինակ՝ Աղդամի բնակչությունն աճել է, իսկ շրջանի տարածքը փոքր է, և հակառակը՝ Քելբաջարի տարածքն ավելի մեծ է, բայց բնակչությունը քիչ է: Այդ պատճառով հնարավոր է, որ հողամասերի տարածքները, որոնք կտրամադրվեն մարդկանց որոշակի տարածքներում, կտարբերվեն: Բայց ամեն դեպքում, ազատագրված շրջանների ամբողջ բնակչությանը հողակտորներ են հատկացվելու»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները