Ռենուարի կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
15:42
05 Դեկտեմբեր 2020
174
«Փոքրիկ նկարիչը» կտավը, որը պատկանում է Պիեռ Օգյուստ Ռենուարի վրձնին, աճուրդում վաճառվել է նախնական արժեքի կրկնակի գնով:
Կտավի համար գնորդը վճարել է 1,18 միլիոն դոլար: Կտավը ստեղծվել է 1907 թվականին՝ վարպետի մահից 12 տարի առաջ: Կտավում պատկերված է փոքրիկ Կլոդը՝ Ռենուարի երրորդ որդին: Նա նկարչի ուշացած ու ամենասիրված երեխան է: Նա փորձել է հնարավորինս հաճախ նկարել տղային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Նույն աճուրդում վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Ծխախոտով տղամարդը» էսքիզը: Այն վաճառվել է 1,014 մլն դոլարի դիմաց: