Բրազիլիայի նահանգը դատարան է դիմել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար

08:02   18 Հունվար 2021    208

Բրազիլիայի Բայիա նահանգի կառավարությունը դիմել է երկրի Գերագույն դատարան ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներկրումն եւ գրանցումը թույլ տալու խնդրանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Antagonista թերթին:

«Ցավոք, Բրազիլիայի սանիտարական հսկողության ազգային կարգավորիչը պնդում էր իր ոչ ճկուն դիրքորոշման վրա… Հուսով ենք, որ երկրի բարձր ատյանների դատարանները պակաս կտրված են իրականությունից եւ արագ կպատասխանեն մեր հասարակությանը»,-պարբերականը մեջբերում է նահանգի առողջապահության նախարարության ղեկավար Ֆաբիու Վիլաս-Բոասի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի Anvisa կարգավորիչը մերժել է ռուսական պատվաստանյութը գրանցելու դիմումն արտահերթ օգտագործման մասին: Սակայն նշվում է, որ Բրազիլիայում «Սպուտնիկ V»-ի գրանցումը մերժելու մասին տեղեկատվությունը հավաստի չէ, ինչը ստանդարտ ընթացակարգ է եւ չի նշանակում գրանցման մերժում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները