Ավստրիան կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին

08:21   18 Հունվար 2021    207

Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին եւ հետաքննել նրա նկատմամբ մահափորձը:

«Խորապես մտահոգված ենք Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելու փաստով: Վառ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ընդդիմությունը բոլոր դեմոկրատական հասարակությունների անկյունաքարերն են: Ավստրիան կոչ է անում անհապաղ ազատել նրան եւ իրականացնել նրա նկատմամբ մահափորձի լիարժեք ու անկախ հետաքննությունը»,-նշված է Ավստրիայի ԱԳՆ-ի թվիթերյան միկորբլոգ-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները