Audi-ն պատրաստվում է ամբողջովին էլեկտրիֆիկացնել մոդելները

08:38   18 Հունվար 2021    171

Audi-ին պատրաստվում է վերջնականապես հրաժեշտ տալ ներքին այրման շարժիչներին եւ անցնել էլեկտրական ուժային սարքավորումներով մոդելների թողարկմանը առաջիկա երկու տասնամյակներում, գրում է Մոտոր-ը:

WirtschaftsWoche պարբերականին տված հարցազրույցում ընկերության թոփ-մենեջերը պատմել է, որ մոդելների ամբողջական էլեկտրիֆիկացումն անխուսափելի է: Նրա խոսքով՝ Audi-ն պատրաստվում է ամբողջովին անցնել էլեկտրաքարշակին առաջիկա 20 տարվա ընթացքում: Մակնիշն արդեն մշակում է ներքին այրման շարժիչներից աստիճանաբար հրաժարվելու մանրամասն ժամանակացույց, որը պատրաստ կլինի արդեն առաջիկա ամիսներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2020 թվականին Audi-ն ներկայացրել է հինգ էլեկտրամոբիլ եւ 12 փոխակերպվող հիբրիդ, իսկ տասնամյակի կեսերին ընկերությունը պատրաստվում է թողարկել եւս 20 նոր էլեկտրաքար եւ 10 հիբրիդ: Մենեջեր Դյուսմանն ակնկալում է, որ այդ ժամանակ համաշխարհային մակարդակում Audi-ի էլեկտրաքարերի վաճառքի ծավալները կմեծանան՝ ներկայիս 3.5 տոկոսից հասնելով 40 տոկոսի: Մինչ այդ ընկերությունը կաշխատի ներքին այրման շարժիչների վնասակար արտանետումների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Audi  


Վերնագիրի այլ պիտակները