Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջը

08:59   18 Հունվար 2021    138

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու մասին ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի պահանջը:

«Պարոն Նավալնիին հարկավոր է անհապաղ ազատ արձակել, իսկ նրա կյանքի նկատմամբ զարհուրելի մահափորձի մեղավորներին՝ ենթարկել պատասխանատվության: Պարոն Նավալնիի վրա Կրեմլի հարձակումները ոչ միայն մարդու իրավունքի խախտում են, այլ նաեւ մարտահրավեր ռուս ժողովրդին, որը ցանկանում է իր ձայնը լսելի դարձնել»,-ԶԼՄ-ները հաղորդում են ԱՄՆ ընտրված նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինչ եմ ցանկանում ասել պարոն Սալիվանին (ինչպես նաեւ բազմաթիվ արտերկրյա գործիչներին, որոնք հրապարակում են նախապես պատրաստված մեկնաբանություններ). հարգեք միջազգային իրավունքը, մի միջամտեք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությանը եւ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով»,-գրել է Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա   Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները