Անգլիայում Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սայմոն Սթիվենսը հայտնել է, որ 80 տարեկանից բարձր անձանց ավելի քան կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նրա խոսքով՝ երկրի բնակիչները կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդանոցում են հայտնվում յուրաքանչյուր 30 րոպե մեկ:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր մակարդակն ամբողջ Եվրոպայում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 81 800 մարդ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ