Հայկո Մաասի՝ COVID-19-ի դեմ պատվաստվածների արտոնությունների վերաբերյալ առաջարկը երկրում սկանդալի պատճառ է դարձել

10:12   18 Հունվար 2021    134

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի՝ COVID-19-ի դեմ պատվաստվածների արտոնությունների վերաբերյալ առաջարկը մեծ սկանդալ է առաջացրել գերմանական հասարակության մեջ: Ոչ միայն մասնագիտացված կազմակերպությունները, այլև սոցիալական ցանցերի օգտատերերը այս գաղափարը համարում են ծայրաստիճան անպատասխանատու և վնասակար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայկո Մաասը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, այսպես կոչված, հիմնական իրավունքները պետք է վերադարձվեն նրանց, որոնք պատվաստվել են, քանի որ եթե ռեստորանում կամ կինոդահլիճներում հավաքվեն միայն պատվաստված մարդիկ, նրանք այլևս վտանգ չեն ներկայացնի միմյանց նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Գերմանիայում փակ են բոլոր հաստատությունները, բացի մթերային խանութներից, փոքր տնտեսական խանութներից, դեղատներից, օպտիկայի սրահներից, բանկերից, թերթի կրպակներից, փոստի բաժանմունքներից, կենդանաբանական խանութներից, բուժհաստատություններից: Դպրոցներն ու ինստիտուտները գործում են առցանց ռեժիմում: Գերմանիայում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները նոյեմբերի 2-ից են գործում, դետկեմբերի 16-ից դրանք խստացվել են, իսկ հունվարի 11-ին սահմանվել են լրացուցիչ միջոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները