2020 թվականին Չինաստանի տնտեսական աճի տեմպերը վերջին ավելի քան 40 տարում նվազագույնն են եղել

11:12   18 Հունվար 2021    211

2020 թվականին Չինաստանի տնտեսական աճի տեմպերը նոր կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության ֆոնին վերջին ավելի քան 40 տարում նվազագույնն են եղել՝ կազմելով 2,3 տոկոս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը:

Մամուլի ասուլիսում տարածված զեկույցում հստակեցվում է, որ Չինաստանի տնտեսության վերականգնմանը զուգահեռ ՀՆԱ աճը IV եռամսյակում կազմել է 6,5 տոկոս: 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին համապատասխան ցուցանիշը կազմել էր 6 տոկոս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ անցած տարում Չինաստանի տնտեսության ծավալները գերազանցել են 101,59 տրլն յուանը (ընթացիկ փոխարժեքով շուրջ 15,66 տրլն դոլար): Նշված ժամանակահատվածում ագրարային հատվածը մեծացել է 3 տոկոսով, մինչեւ 7,77 տրլն յուան (մոտ 1,19 տրլն դոլար), արդյունաբերությունը՝ 2,6 տոկոսով, մինչեւ 38,42 տրլն յուան (5,92 տրլն դոլար), սպասարկման ոլորտը՝ 2,1 տոկոսով, մինչեւ 55,39 տրլն յուան (8,54 տրլն դոլար):

Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերն աստիճանաբար նվազում են: 2017 թվականին այն կազմել է 6,8 տոկոս, 2018-ին նվազել է մինչեւ 6,6 տոկոսի, իսկ 2019-ին, երբ երկրի տնտեսության ծավալը կազմել է 98,65 տրլն յուան (շուրջ 15 տրլն դոլար), մինչեւ 6 տոկոսի: Դինամիկան 2020 թվականի ցուցանիշից ցածր է եղել վերջին անգամ 1976 թվականին, այդ ժամանակ այն կազմել էր մինուս 1,6 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները