Ամստերդամում չարտոնված ակցիայի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել

11:26   18 Հունվար 2021    200

Հոլանդացի իրավապահ մարմինները ձերբակալել են 115 մարդու՝ Ամստերդամում բողոքի չարտոնված ակցիայի մասնակցելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ 7 ցուցարար ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնության, իսկ մյուսները՝ իրավապահների հրամաններին չենթարկվելու համար։

Չնայած ցույցի արտոնված չլինելուն՝ քաղաքի Թանգարանային հրապարակում մոտ 2000 մարդ էր հավաքվել՝ դժգոհություն արտահայտելու պանդեմիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների վարած քաղաքականության դեմ։ Ցուցարարներից շատերը եղել են առանց դիմակի, սոցիալական հեռավորության պահպանմանը պահանջը նույնպես չի պահպանվել։

Ցուցարարների հիմնական դժգոհությունը կապված է եղել կառավարության գործողությունների հետ, որը, ինչպես պարզվել է խորհրդարանական հետաքննությամբ, չի կարողացել կանխել խափանումը համակարգում, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ սխալմամբ մեղադրվել են մանկական նպաստերի համակարգի չարաշահման մեջ և տուգանվել։ Որոշ դեպքերում մարդիկ զրկվել են տներից, աշխատանքից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները