Հրվ. Կորեայի նախագահը Բայդենի վարչակազմին կոչ է արել դասեր քաղել Հս. Կորեայի հետ Թրամփի անհաջողությունից

11:44   18 Հունվար 2021    216

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Բայդենի նոր վարչակազմին կոչ է արել զարգացնել ձեռքբերումները եւ դասեր քաղել Հյուսիսային Կորեայի հետ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական փոխգործակցության անհաջողություններից:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախկինի պես ապամիջուկայնացման «ակնհայտ պատարաստակամություն» է դրսեւորում, եթե Վաշինգտոնը եւ Փհենյանը գտնեն կիջուկային սպառնալիքի նվազեցման եւ Հյուսիսի անվտանգության ապահովման փոխընդունելի ուղիներ:

Ի պատասխան բալիստիկ հրթիռների հզորության եւ Հարավային Կորեայի ամբողջ տարածքում թիրախները, այդ թվում ԱՄՆ բազան խոցելու կարողության մեծացման Հյուսիսի ջանքերի մասին հարցին Մուն Չժե Ինը նշել է, որ Հարավը կարող է այդպիսի սպառնալիքները բավարար չափով հաղթահարել հակահրթիռային պաշտպանության իր համակարգերով եւ այլ ռազմական միջոցներով: «Բայդենի վարչակազմի կառավարման սկիզբը Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Սեուլի եւ Փհենյանի միջեւ բանակցությունների սկսելու նոր հնարավորություն է տալիս»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները