Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ըստ նախնական ենթադրության՝ մահվան պատճառը, հավանաբար, պատվաստումը չի եղել, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Բժշկի խոսքով՝ աշխատակիցը պատվաստվել է շաբաթ կեսօրին և կիրակի գանգատվել է շնչառության հետ կապված դժվարություններից։
«Մենք պարզում ենք նրա մահվան պատճառները, դիահերձում է իրականացվելու։ Նրա մահը նման չէ պատվաստումներից հետո ի հայտ եկող արձագանքին: Պատվաստումից հետո նա շաբաթ գիշերը հերթապահել է, և խնդիրներ չի ունեցել»,- ասել է նա։
Մահացած աշխատակցի հարազատները հաստատել են, որ նա իրեն վատ է զգացել նախքան պատվաստումը։ Մահվան պաշտոնական պատճառը «սիրտ-թոքային հիվանդության հետևանքով առաջացած սրտածին շոկն է»:
Հունվարի 16-ին Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստումը, որը տեղական իշխանությունները բնութագրել են «աշխարհում ամենամասշտաբայինը»:
Հնդկաստանը նախատեսում է մինչև այս տարվա հուլիսը մոտ 300 մլն մարդւ պատվաստել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հնդկաստան