Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Մենք կոչ ենք անում ռուսական իշխանություններին հավասար պայմաններ ստեղծել ընտրական գործընթացին մասնակցել ձգտող բոլոր կուսակցությունների ու թեկնածուների համար։ Մենք պահանջում ենք անհապաղ, առանց որևէ պայմանի ազատ արձակել Նավալնիին»,-ասել է Պոմպեոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան Նավալնին Բեռլինից վերադարձել է Մոսկվա՝ Գերմանիայում բուժվելուց հետո: Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով ՝ Բրանդենբուրգի օդանավակայանից:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ