Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Կուրիլյան կղզիների հարավային հատվածի հարցը լուծելու անհրաժեշտության մասին

14:26   18 Հունվար 2021    195

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրի կառավարությունը հասնելու է Կուրիլյան կղզիների հարավային հատվածի խնդրի վերջնական լուծմանը:

«Հյուսիսային տարածքների հարցը (այդպես են Ճապոնիայում անվանում Կուրիլների հարավային հատվածը) չպետք է փոխանցվի սերունդներին «…» անհրաժեշտ է վերջակետ դնել այս հարցում»,- շեշտել է վարչապետը խորհրդարանի նստաշրջանի բացմանը՝ ծրագրային ելույթի շրջանակում:

Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ ձգտելու է Մոսկվայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Կուրիլ  


Վերնագիրի այլ պիտակները