Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլիի այն խոսքերը, որ ԱՄՆ նոր վարչակազմը չպետք է հայտարարություն ստորագրի միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, գրո:
«Սա պարզապես Բիլինգսլիի կամ ամերիկյան որևէ այլ ղեկավարի քմահաճույք չէ, որն անընդունելի է համարում Միացյալ Նահանգների կողմից միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարության ստորագրումը: Դրանք դոկտրինալ սահմանումների արտացոլում են, որոնք ամերիկյան ուժի կիրառման և միջուկային զենքի վերաբերյալ դոկտրիններում այժմ ամրագրվում են: Մարտագլխիկների քանակի իջեցումն արվում է այն հաշվարկով, որ դրանք կարող են ռազմի դաշտում օգտագործվել որպես զենք, և դոկտրինի մեջ ամրագրելու մերժումը, ըստ որի՝ միջուկային զենքն օգտագործվում է միայն ի պատասխան ԱՄՆ-ի վրա հարձակման գործողության դեպքում, շատ բան են ասում», - ասել է նա:
Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է հասկանալ, թե ով և ինչպես, ի վերջո, կորոշի ԱՄՆ տեսակետը ռազմավարական հարձակողական զենքի շուրջ, այդ թվում նաև`ոչ միջուկային զենքի ոլորտում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ