Կարանտինը խախտելու համար 6 հազար մարդ տուգանքի է ենթարկվել Ֆրանսիայում
14:56
18 Հունվար 2021
166
Ֆրանսիայում մոտ վեց հազար մարդ է ենթարկվել տուգանքի՝ խստացված հակակորոնավիրուսային կարանտինային ռեժիմը խախտելու համար։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «BFM»-ը։
Ընդ որում, ըստ հաղորդման, տվյալները վերաբերում են միայն շաբաթ օրվան։ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հիշեցրել է, որ տուգանքը այս խախտման համար կազմում է 135 եվրո։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ից Ֆրանսիայում կարանտինը խստացվել է՝ սահմանվելով նաեւ պարետային ժամ՝ 18,00-06,00 տեղական ժամանակով։