Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է
Hayatsk.info-ն:
Արտաքին գործերի նախարարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը վիճահարույց է, և որոշվել է անտեսել այս հարցը և այն թողնել ապագայի համար:
Նրա խոսքով, այդ հարցին պետք է անդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան:
Լավրովը նաև շեշտել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է խաղաղապահ առաքելությունը, խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է.
«Այս մասին մենք խոսում ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում: Այժմ մենք պատրաստում ենք տրանսպորտային կապի կազմակերպման և մարդասիրական օգնության տրամադրման մանրամասները»:
Hayatsk.info
Հեշթեգներ: