Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, հաղորդում է
Hayatsk.info-ն:
Նա ավելացրեց, որ այս հարցը պետք է դառնա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ բանակցությունների առարկա:
«Սա քննարկվել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ գաղտնիք չկա, որով ավարտվեց ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում: Ես չեմ տեսնում որևէ հարց, որը կարող է գաղտնիք լինել», ասել է Լավրովը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ