Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում միգրանտներին ներգրավելու գործընթացը

16:05   18 Հունվար 2021    381

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում աշխատանքային միգրանտներին ներգրավելու գործընթացը:

«Դիտարկել ՌԴ քաղաքացի չհանդիսացող, այդ թվում ԱՊՀ երկրներից աշխատողների ներգրավման կարգի պարզեցումը շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման համար»,-ասվում է Պուտինի հանձարարականում:

Նշվում է, որ աշխատանքները պետք է անցկացվեն կանխարգելիչ բոլոր միջոցառումների պահպանմամբ, որպեսզի չթույլատրվի կորոնավիրուսի տարածումը: Հանձնարարության կատարման ժամկետը մարտի 1-ն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները